Բոստոնում, 88 տարեկանում վախճանվել է ամերիկացի գիտնական Մարվին Լի Մինսկին` արհեստական ինտելեկտի ստեղծողներից մեկը: Մահը վրա է հասել ներուղեղային արյան զեղումից հունվարի 24-ին: Այս մասին հաղորդում է The New York Times-ը: Գյուտարարը պայմանագիր է ստորագրել մահվանից հետո իր ուղեղի սառեցման վերաբերյալ, որպեսզի ապագայում իրեն «հարություն տան»:
Գիտնականը ծնվել է 1927-ին Նյու Յորքում, հրեական ընտանիքում: 1944-45-ին ծառայել է ԱՄՆ-ի նավատորմում, դիսերտացիաներ պաշտպանել Հարվարդի և Փրինսթոնի համալսարաններում:








































