Շվեյցարիան օգնություն է ցուցաբերում միջսիրաման բանակցությունների կազմակերպման հարցում, որոնք պետք է տեղի ունենան հունվարի 29-ին՝ Ժնևում: Երկիրը մուտքի թույլտվություն է տվել ՄԱԿ-ի հրավիրած բոլոր պատվիրակություններին, ներառյալ` Սիրիայի «չափավոր» ընդդիմությանը: Այս մասին RIA Novosti-ին հայտարարել է Շվեյցարիայի միջազգային գործերի դաշնային դեպարտամենտի մամլո քարտուղար Ժան-Մարկ Կրևոզյերը:
«Այո, դա համապատասխանում է իրականությանը: Շվեյցարիան օգնում է միջսիրիական բանակցությունների կազմակերպմանը, որոնք անցկացնում է ՄԱԿ-ը: Այդ պատճառով էլ մենք մուտքի թույլտվություն ենք տվել բոլոր պատվիրակություններին, որոնք հրավիրվել են ՄԱԿ-ի կողմից»,- ասել է նա:









































