The Sun-ի փոխանցմամբ՝ Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված Մադրիդի «Ռեալ»-ը, որը պատրաստ է 100 մլն եվրո վճարել լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Լևանդովսկիի տեղափոխությանը կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ առաջիկա մրցաշրջանում մյունխենյան ակումբը գլխավորելու է Կարլո Անչելոտին, ով ցանկանում է թիմի հարձակման գծում տեսնել Գոնսալո Իգուաինին:





































