Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հուսով է, որ շուտով ավելի շատ խաղաժամանակ կստանա:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Օլիմպիակոս»-ի դեմ հանդիպմանը ստացած վնասվածքից հետո ֆուտբոլիստն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նախորդ ուրբաթ՝ մասնակցելով «Համբուրգ»-ի դեմ խաղին:
«Նկատեցի, որ ավելի ուժեղ եմ դառնում: Ինձ ռիթմ է հարկավոր, խաղային պրակտիկա: Այս անգամ խաղացի ընդամենը 10 րոպե: Իհարկե, ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Բայց ես հարգում եմ մարզչի որոշումները»,- Bild-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:






































