Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Գերմանիան և Ավստրիան ուժեղացնում են ճնշումը Հունաստանի վրա՝ նրան ստիպելու նպատակով ավելի արդյունավետ կերպով պահպանել ԵՄ արտաքին սահմանները: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Մեզ պետք է արդեն առաջիկա շաբաթներին հասնել փախստականների հոսքի կայուն և զգալի նվազման: ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Հունաստանի վրա, որպեսզի նրան ստիպի կատարել իր տնային աշխատանքը: Մեր ժամանակը սպառվում է»,- հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը, հունվարի 25-ին Ամստերդամում ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարների կոնֆերանսի բացմանը:
Միաժմանակ, նախարարը հնարավոր է համարել Հունաստանին Շենգենյան գոտուց հանելու հնարավորությունը: Ավելի վաղ նման սպառնալիքով հանդես է եկել Ավստրիան:









































