Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հերքել է ակումբը լքելու մասին շրջանառվող լուրերը:
Նման լուրերի համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ ֆուտբոլիստը մի քանի անգամ հետաձգել է բանակցային գործընթացը`«արքայական ակումբ»-ի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ: Նշվում էր, որ Ալոնսոն կարող է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվել:
«Բնականաբար, առաջիկա մրցաշրջանում ևս խաղալու եմ Մադրիդի «Ռեալ»-ում: Կմեկնաբանեմ նաև Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակը: Իկերն այժմ ստիպված է պահեստայինների նստարանին լինել: Բայց սա ֆուտբոլ է, որը, ինչպես հայտնի է, կոլեկտիվ մարզաձև է: Ներկայումս Դիեգո Լոպեսն անթերի խաղ է ցուցադրում»,- Goal. com-ը մեջբերում է Ռամոսի խոսքը:







































