Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան ենթադրյալ պայմանավորվածությունները չեն երաշխավորում ճգնաժամի ավարտ այս երկրում, գրում է Al Arabiya-ն:
Տվյալ հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի գործողությունների արդյունքը կլինի դիվանագիտական ջանքերի թարմացումը և միջազգային ճնշման ավելի մեծ ծավալը՝ իրավիճակի քաղաքական ելքի համար, նշում է պարբերականը:
Բացի այդ հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, որը փորձում է ամեն կերպ խուսափել տարածաշրջանում ևս մեկ ռազմական գործողությունից, կապահովի իրեն ելքի ամենաանվտանգ ռազմավարությամբ:
Սիրիայում անկայունությունը խորանում է, և դա Մոսկվային ու Վաշինգտոնին ստիպում է վերանայել իրենց դիրքորոշումները և փնտրել նոր ընդհանուր հայացքներ, հավելում է պարբերականը:









































