Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի արվարձանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 912-ի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով զինվորականներին:
Rana Plaza ութհարկանի համալիրը, որում եղել են հագուստի կարի արտադրամաս, բանկ և բազմաթիվ խանութներ, փլուզվել է ապրիլի 24-ին: Փլուզման պահին շենքում գտնվել է շուրջ 3000 մարդ:
Շինության պատերին ճեղքեր էին առաջացել փլուզման նախօրեին, ինչը խուճապ էր առաջացրել գործարանների և առևտրի կետերի աշխատակիցների շրջանում, սակայն գործարանի ղեկավարությունն աշխատակիցներին համոզել է վերադառնալ աշխատանքի:
Չորեքշաբթի Բանգլադեշի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, հայտարարել էին հագուստի արտադրման 18 գործարանների փակման մասին:
Հիշեցնենք, որ համալիրի փլուզման պատճառը եղել է շինության տանիքին տեղադրված 4 էլեկտրագեներատորների աշխատանքը:






































