Ներքին Սաքսոնիայում հայտնաբերվել են ևս 4 ենթադրյալ նացիստներ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Այս առումով ստուգումներ են անցկացվում Օսվենցիմ ճամբարում: Այն ավարտելուց հետ միայն հնարավոր կլինի սկսել հետաքննությունը՝ նշվում է իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ազգային սոցիալիզմի հանցագործությունները հետաքննող՝ Լյուդվիգսբուրգում տեղակայված կենտրոնը ուսումնասիրում է Օսվենցիմի նախկին պահակախմբի 50 անուններից կազմված ցուցակը: Նրանցից մեկը ձերբակալվել է մայիսի 6-ին:










































