Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի անվտանգության ծառայությունը ձերբակալել է 6 պաղեստինցու, որոնց թվում հայտնվել են ՀԱՄԱՍ շարժման երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնել է երկրի հատուկ ծառայություններում լրատվամիջոցի աղբյուրը։
Նրա խոսքերով՝ ձերբակալություններն իրականացվել են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Հեվրոն քաղաքի մի շարք շրջաններում։ Ձերբակալվածների թվում է հայտնվել 2007 թվականին ՀԱՄԱՍ-ի գլխավորության ներքո ձևավորված կառավարության նախկին նախարար, ինչպես նաև Պաղեստինի օրենսդիր խորհրդի անամ Հաթեմ Քաֆիշան։ Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածները կարող են մասնակից լինել հրաձգային զենքով իսրայելցիների վրա կատարված հարձակումներին։








































