Բժիշկների կարծիքով, սեռական առումով կանանց զսպվածությունը առանձնապես մեծ վանս չի պատճառում՝վի տարբերություն տղամարդկանց: Սակայն այն կարող է օրգանիզմում մի քանի բացասական պրոցեսների պատճառ դառնալ:
Սեռական անբավարարվածությունից նախևառաջ տուժում է նյարդային համակարգը: Կինը դառնում է ավելի նյարդային, պոռթկուն:
Եթե կինը դադարում է իրեն ցանկալի զգալ, նրա ինքնագնահատականն անկում է ապրում:
Իհարկե, հնարավոր է, որ ամուսնու հետ անկեղծ խոսակցությունը կօգնի ստեղծված իրավիճակին: Հնարավոր է՝ նա չի էլ կռահում, որ իր կինը տառապում է սեռական անբավարարվածությունից:
Իսկ եթե ամուսինը հաճախ է գործուղումների մեկնում, պետք է սովորել կարգավորել ցանկությունները կամ լարվածությունը հանելու համար սպորտով զբաղվել:
Սակայն, եթե ամուսինը մշտապես հրաժարվում է սեքսից՝ խնդիրներ չունենալով առողջության հետ, ապա այս խնդրի լուծումը կախված է միայն կնոջից:










































