ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը կարծում է, որ բանակցությունների Ժնևի ձևաչափը անհրաժեշտ է պահպանել:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, ռեինտեգրացիայի հարցերով Վրաստանի նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ հանդիպումից հետո նա լրագրողներին հայտարարել է, որ բանակցությունների գործընթացը հեշտ չէ, սակայն ԵԱՀԿ-ն միշտ պատրաստ է աջակցել Վրաստանին:
«Վրաստանը տարածաշրջանի և հետխորհրդային տարածության երկրներին ցույց է տվել իշխանության խաղաղ փոխանցման օրինակ: Նորագույն պատմության մեջ սա համագոյակցության առաջին դեպքն է: Միաժամանակ սա ժողովրդավարության օրինակ է տարածաշրջանի և աշխարհի համար»,- ասել է Սուարեշը:






































