Չինաստանի Շանդուն գավառի բնակիչը իր գնած 52 հազար յուան (6.3 հազար դոլար) արժողությամբ ավտոմեքենայի համար վճարել է մանրադրամով՝ մեկ յուան և ավելի մանր թղթադրամներով: Գումարը հաշվելու համար ավտոսրահի աշխատակիցներից օրեր են պահանջվել: Այս մասին հաղորդում է «Սինհուա»-ն:
Նշվում է, որ Բինչժոու շրջանի բնակիչը եկել է ավտոսրահ հունվարի 22-ին՝ օրվա երկրորդ կեսին, իսկ ավտոմեքենայի գումարի հաշվարկը, որին մասնակցել է 15 աշխատակից, ավարտվել է միայն հունվարի 23-ին:
Տղամարդն ասել է, որ պոլիէթիլենային փաթեթներ է վաճառում, ուստի գնորդների մեծ մասը իրեն վճարում են մանր գումարներով:









































