Իտալիայի Բարի քաղաքում Articolotre պարբերականի լրագրողները գտել են մի բար, որտեղ ամեն ինչ արված է Մուսոլինիի պաշտամունքի ոճով:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, Մուսոլինիին նվիրված բարը կոչվում է Titti tuister: Այն գտնվում է անմիջապես նավահանգստի դիմաց, և ամռանը այնտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են լինում:
Որոշ զբոսաշրջիկներ զարմանում են՝ տեսնելով որ, օրինակ, մատուցողի ձեռքին սվաստիկայով դաջվածք է արված, պատերին կախված են Դուչեի նկարով օրացույցներ, բարի սեղանի մոտ Մուսոլինիի արձանն է և այլն: Իսկ ամենատարօրինակն այն է, որն Մուսոլինիի նկարը պատկերված է նաև հաշվի կտրոնի վրա:
Այցելուներից մեկին դա տարօրինակ և անտեղի է թվացել և նա որշել է դիմել Adiconsum&Altroconsumo սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիային: Վերջինիս ներկայացուցիչները նրան խորհուրդ են տվել դիմել դատարան:











































