Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

«Քիչ հավանական է, որ ընտրությունների արդյունքները վարչական դատարանն անվավեր կճանաչի»

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չեն բողոքարկի ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, այս պահին բողոքարկման մասին հայտարարել են ՀԱԿԿ-ն, «Բարև, Երևան» դաշինքը:

2009-ին բողոքարկման փորձ արեց ՀԱԿ-ը՝ Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Իրավաբան Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ ՀԱԿ դաշինքը 2009-ին դիմեց վարչական դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, բայց դաշինքի մաս կազմող Մարքսիստական կուսակցությունը իր ստորագրությունը հետ կանչեց դիմումի տակից, և վարչական դատարանը քննարկման առարկա չդարձրեց անվավեր ճանաչելու պահանջը:

Նրա խոսքով՝ եթե Երևանի ավագանու ընտրությունները լինեին համապետական, որտեղ հնարավոր է ԿԸՀ-ի որոշումը վիճարկել նաև Սահմանադրական դատարանում, ապա այս ընտրություններում այնքան շատ են խախտումների վերաբերյալ արձանագրություններ հավաքված, որ համեմատելով նախագահական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի եզրակացությունների հետ, կարող ենք ասել, որ այս ընտրությունների արդյունքները անվավեր կճանաչվեին, բայց այս ընտրություններում խոսքը վարչական դատարանի մասին է:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ տվյալ դեպքում շատ քիչ հավանական է, որ ընտրությունների արդյունքները վարչական դատարանն անվավեր կճանաչի:

«Վարչական դատարանը ընտրական վեճերի դեպքում ընդհանրապես, տվյալ դեպքում առավելապես կանգնած է ռեժիմի թիկունքում և պաշտպանում է ռեժիմին ժողովրդից ու իր դատական ակտերով սրբագրում ռեժիմի թույլ տված սխալները, և հավանական է, որ ընտրությունների արդյունքները անվավեր չեն ճանաչի, բայց խախտումները ավելի քան բավարար են անվավեր ճանաչելու համար»,- նկատեց իրավաբանը:

Այդ դեպքում որքանո՞վ է ճիշտ բողոքարկել, երբ կանխավ պարզ են արդյունքները, Արտակ Զեյնալյանը նշեց, որ դիմել պետք է անպայման և պայքարի այս փուլն անպայման պետք է իրականացնել շատ բարձր մակարդակով՝ լրջորեն մոտենալով խնդրին, դիտորդական կազմակերպությունները այս ընտրություններում շատուշատ փաստեր են արձանագրել գրանցամատյաններում:

«Բնականաբար, վարչական դատարանը սա անվավեր չի ճանաչի, բայց այդ խայտառակ դատական ակտը գոնե կմնա պատմության մեջ, և այդ ամոթանքը հետագայում ազդեցություն կունենա»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում