Լոնդոնի «Չելսի»-ն երկարաձգել է թիմի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը 1-ամյա պայմանագիր է կնքել «ազնվականներ»-ի հետ: Հիշեցնենք, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը:
«Անչափ երջանիկ եմ, որ մնալու եմ «Չելսի»-ում: 8 տարիների ընթացքում այս ակումբն ինձ համար երկրորդ տուն է դարձել»,- հայտարարել է Իվանովիչը:









































