«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը վերհիշել է Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ մանկունիանցիների կազմում իր գրանցած հաջողությունները: Հիշեցնենք, որ այսօր 71-ամյա շոտլանդացի մասնագետը հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին:
«2001-2006 թթ, 219 հանդիպում, 150 գոլ՝ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենահաջողակ մարզչի գլխավորությամբ: Դա մեծ ու յուրահատուկ առավելություն է»,- նշել է Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:








































