Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է իր մարզական կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությում:
Mirror հանդեսի տեղեկացմամբ՝ իսպանական «Ատելտիկո»-ի ղեկավարությունը պատրաստ է տաղանդավոր ուրուգվայցու տրանսֆերի դիմաց վճարել 40 մլն եվրո:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամռանը կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:








































