Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խնդրել է հեռանալ պաշտոնից՝ գրում է Financial Times-ը։ Այս տեղեկությունը հաստատել են արևմտյան հետախուզության երկու աղբյուրներ։
Նշվում է, որ Ասադին հաղորդագրություն հասցնելու նուրբ առաքելությունը հանձնարարված է եղել Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունին։ Ինչպես գրում է թերթը՝ հանդիպումը կայացել է Սերգունի մահից 3 շաբաթ առաջ։
Հաղորդագրությունում ասվում էր, որ Կրեմլում կարծում են՝ Ասադի հեռանալու ժամանակը եկել է։ Թերթի տեղեկություններով՝ Սիրիայի առաջնորդը կտրականապես հրաժարվել է։
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները։











































