Սիրիայում քաղաքացիական պատերազմի վրա ազդելու փորձը չի եղել իսրայելական վերջին ավիահարվածների իրական թիրախը՝ գրում է The Guardian բրիտանական թերթը:
Պարբերականի կարծիքով՝ Իսրայելն իրականում փորձել է կանգնեցնել «Հըզբոլլահ»-ին՝ արդիականացնելու իր ռազմական զինանոցը: Ինչպես նշում է թերթը, Իսրայելի գործողությունները Սիրիայում կապված են իր անվտանգության ուղիղ սպառնալիքների և առաջին հերթին՝ «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչներին ռազմավարական զենք փոխանցելու հետ:
Սիրիայի հակամարտությունն այս կազմակերպությանը հնարավորություն է տվել թարմացնել իր առանց այն էլ զգալի զորանոցը: Հոդվածագիրները նշում են, որ «Հըզբոլլահ»-ը հնարավորություն է ստացել ստանալ ավելի բարդ զենք սիրիական պահուստներից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պարտք է Իրանին և «Հըզբոլլահ»-ին՝ իրեն աջակցելու համար, այդ պատճառով պարտավորված է զգում իրենց թույլ տալ փոխանցել նման տեսակի զենք՝ հավելում է թերթը: