Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդելֆելլերը հուսով է, որ իր թիմը կնվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբի հակառակորդը Մյունխենի «Բավարիա»-ն է:
«Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում արդեն պարտության ենք մատնել «Բավարիա»-ին: Լավ հիշողություններ ունենք այդ խաղի կապակցությամբ:
Գիտենք՝ ինչպես կարելի է պարտության մատնել «Բավարիա»-ին: Պետք է ուշադիր գործել պաշտպանությունում և նպատակամղված՝ հարձակման գծում»:







































