Հոլիվուդի հայտնի պարուսույց Ուեյդ Ռոբսոնը հետմահու դատական հայց է ներկայացրել փոփ-արքայի դեմ՝ պնդելով, որ նա իր նկատմամբ ոտնձգություններ է կատարել վաղ տարիքում, հայտնում է lifenews.ru-ն:
Պարուսույցը հայցը ներկայացրել է Ջեքսոնի ժառանգության հիմնադրամի ղեկավարության դեմ՝ պահանջելով նյութական փոխհատուցում իրեն մանուկ հասակում պղծելու համար:
30-ամյա Ռոբսոնը, ով համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը, Աշերն ու Փինկը, պնդում է, որ երգիչն իր նկատմամբ ցուցաբերել է անառողջ հետաքրքրություն իրենց հանդիպումից ի վեր, երբ ինքը եղել է 5 տարեկան:
Շնորհալի տղան գրավել է Ջեքսոնի ուշադրությունը ու շուտով Կալիֆոռնիայում գտնվող՝ երգչի Neverland հայտնի ռանչոն այցելելու հրավեր է ստացել:
7 տարեկանից Ռոբսոնը մնացել է գիշերելու նրա առանձնատանը: Նրանց ընկերությունը շարունակվել է այնքան, մինչև լրացել է պարուսույցի 14 տարին:
2005 թ Ռոբսոնը որպես վկա էր հանդես գալիս Ջեքսոնի կողմից մեկ այլ անչափահասի պղծելու գործում:
Այն ժամանակ Ռոբսոնը կտրականապես հերքում էր երգչի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու փաստը:
Մինչ այդ, գործով անցնող մեկ այլ մասնակից՝ Ջեքսոնի նախկին տնային աշխատողը, պնդում էր, որ Մայքլին ու Ուեյդին միասին տեսել է լոգանք ընդունելիս, երբ վերջինս եղել է մոտ 9 տարեկան:











































