ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարութան այսօրվա նիստում հայտարարեց, որ Հայաստանում մի քանի փոխվարչապետ պետք է լինի: Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ խոսել է սահմանադրական փոփոխությունների ու փոխվարչապետnերի թիվն ավելացնելու մասին:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ըստ վարչապետի, իր լիազորություններով կկոորդինացնի կրթության, առողջապահության, պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները: Դրա համար կառավարությունը ԱԺ կներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ:









































