Marca-ն հայտնում է, որ այսօր` մայիսի 8-ին հայտնի կդառնա Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագա ճակատագիրը:
«Արքայական ակումբ»-ի ներկայացուցիչները` նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ կքննարկեն հարցը: Նշվում է, որ «Ռեալ»-ի ղեկավարները զայրացած են` պորտուգալացի մասնագետի վերջին հայտարարությունների պատճառով:
Հիշեցնենք` Մոուրինյոն հայտնել է, որ որպես դարպասապահ ավելի բարձր է գնահատում Դիեգո Լոպեսին, քան թիմի ավագ Իկեր Կասիլյասին և ափսոսում է, որ Լոպեսն ավելի վաղ չի տեղափոխվել «Ռեալ»: Մոուրինյոն նաև ասել է, որ խնդիրներ են սկսվում, երբ մեկ ֆուտբոլիստ ավելի բարձր է դասում իրեն մյուսներից: Նա անուններ չի նշել, բայց բազմաթիվ կարծիքների համաձայն` խոսքը հենց Կասիլյասի մասին է:









































