Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հասկացրել է, որ շուտով կլքի «կարմիր սատանաներ»-ի ճամբարը:
Իսպանացի ֆուտբոլիստը Instagram-ի իր միկրոբլոգում հրաժեշտի լուսանկար է տեղադրել.
«Շնորհակալություն բոլոր երկրպագուներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Երբեք դա չեմ մոռանա: Շուտով կհանդիպենք»,- գրել է Վալդեսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի դարպասապահը կտեղափոխվի բելգիական «Ստանդարդ»:










































