Իտալիայի Ջենովա քաղաքի նավահանգստում նավը մխրճվել է դիսպետչերական աշտարակի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 6 մարդ: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը:
Հարվածի պահին աշտարակի վրա 10 մարդ է գտնվել: Այն մասամբ փլուզվել է՝ թեքվելով 45 աստիճանով: Շինությունը վտանգ է ներկայացնում նավահանգստում գտնվող նավերի համար: