Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Աթենքի Պանթեոնի համալսարանի՝ արտաքին քաղաքականության և միջազգային իրավունքի դոցենտ Անգելոս Սիրիգոսը հայտարարել է, որ Հունաստանն ու Թուրքիան քանիցս գտնվել են պատերազմի շեմին՝ կապված թուրքական ինքնաթիռների կողմից Հունաստանի օդային սահմանը խախտելու հետ։
Սիրիգոսի խոսքով՝ Հունաստանն ու Թուրքիան 1980-ական և 1990-ական թվականներին կորցրել են չորսական ինքնաթիռ, սակայն երկու երկրներն էլ լռել են այդ դեպքերի մասին, քանի որ նրանք եղել են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ, ինչպես նաև խուսափել են հարաբերությունների վատթարացումից, որոնց այժմ էլ կարելի է բնորոշել որպես «Սառը պատերազմ»։
Սիրիգոսի խոսքով՝ կողմերի կորուստները կազմում են առնվազն 10 ինքնաթիռ, և բախումները սկսվել են Թուրքիայի կողմից 1974 թվականին Կիպրոս ներխուժելուց հետո։
Սիրիգոսն ընդգծել է, որ Թուրքիան ամեն տարի հազարավոր անգամ խախտում է Հունաստանի օդային տիրույթը, և անհրաժեշտ է վերջ դնել այդ ամենին։










































