Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի կազմն ուժեղացնելու մասին, տեղեկացնում է The Sun-ը:
«Նորեկների մասին դեռ ոչինչ չեմ կարող խոսել, սակայն վստահեցնում եմ, որ եթե մենք ֆուտբոլիստի կարիք չունենանք, ապա ոչ ոք չի տեղափոխվի «Լիվերպուլ»:
Ամեն ինչ կախված է իմ ցանկությունից: «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը նախ և առաջ բանակցում է թիմի գլխավոր մարզչի հետ»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:








































