Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մասնագետը խոսել է նաև Իկեր Կասիլյասի մասին և մեկնաբանել է թիմի պաշտպան Պեպեի կատարած հայտարարությունը, որով վերջինս ավելի հարգալից վերաբերմունք էր պահանջում Իսպանիայի ընտրանու դարպասապահի հանդեպ:
«Պատրաստվում եմ մնալ «Ռեալ»-ում: Ինչ վերաբերում է Իկեր Կասիլյասի շուրջ սեղծված իրավիճակին, ապա որևէ անձնական խնդիր չկա, պարզապես Դիեգո Լոպեսն այս պահին գերազանցում է Կասիլյասին: Նա իրեն վստահ է զգում դարպասային գծում և երկրորդ հարկում մղվող պայքարում:
Պեպեի միակ խնդրի անունը Ռաֆայել Վարան է: Ահա և ողջ պատմությունը»,- նշել է մասնագետը:









































