Microsoft ընկերությունը 2016-ի փետրվարին կներկայացնի նոր բյուջետային Lumia սմարթֆոնը: Այդ մասին տեղեկություն է տարածել Windows Central կայքը: Նորույթը, ներկայացված տվյալների համաձայն՝ կարող է դառնալ Lumia-ի այս տարվա վերջին տարբերակը:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրիչներին՝ սմարթֆոնը կունենա 5 դյույմանոց դիսփլեյ և ամենայն հավանականությամբ կաշխատի Qualcomm Snapdragon 210 կամ Qualcomm Snapdragon 212 միկրոսխեմաների բազայի վրա:

















































