Չինաստանի իշխանությունները Կրոնների հարցերով պետական վարչության կայքում հրապարակել են անձանց ցուցակը, որոնք համարվում են Բուդդայի հնարավոր մարմնացումը: Ցուցակում ընդգրկված է 870 հոգի, նրանք բոլորը տիբեթյան բուդդայականության հետևորդ են:
Չինաստանի իշխանությունների՝ ցուցակին կից հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլի նպատակը խաբեության հնարավորությունը բացառելու փորձն է: Ինչպես նշվում է՝ շատ հանցագործներ, ներկայանալով տիբեթցի վանականներ, որոնք Բուդդայի վերամարմնավորումն են, հավատացյալներից փող են շորթում:
Սկեպտիկները պնդում են, որ Չինաստանը պարզապես փորձում է պարզել՝ ով կարող է դառնալ հաջորդ Դալայ-լաման՝ Տիբեթի հոգևոր առաջնորդը:









































