Ֆիլիպիններում Մայոն հրաբխի հանկարծակի ժայթքման հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 8 մարդ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ալբաի շրջանի նահանգապետ Ջոուի Սալսեդին, զոհվածներից 3-ը օտարերկրացի լեռնագնացներ են (նրանց քաղաքացիությունը դեռ հայտնի չէ), մյուսը՝ ֆիլիպինցի էքսկուրսավար:
Ժայթքման պահին լեռան շրջակայքում եղել են մի քանի զբոսաշրջային խմբեր: Այս պահին հրաբխի մերձակայքում աշխատում են մի քանի փրկարարական ջոկատներ, որոնք փնտրում են ողջ մնացած զբոսաշրջիկներին:







































