Թուրքիայում 16 անձինք կանգնել են դատարանի առջև, նրանց մեղադրում են Ստամբուլում հունվարի 12-ին տեղի ունեցած պայթյունի նախապատրաստման մեջ։ Մահապարտի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել պատմական Սուլթանահմեթ հրապարակում՝ փոխանցում է BBC-ն։
Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի խոսքով ՝զոհերի մեծ մասը եղել են օտարերկրացիներ։ Նա նաև նշել է, որ պայթյունն իրականացրած մահապարտը եղել է 1988 թվականին ծնված Սիրիայի քաղաքացի։
Ըստ մեղադրականի՝ բոլոր 16 ամբաստանյալները ԴԱԻՇ ծայրահեղաան խմբավորման անդամներ են, որի վրա էլ թուրքականիշխանությունները դրել են հարձակման պատասխանատվությունը։ Բոլոր մեղադրյալները ծագումով Սիրիայից են։









































