Ապրիլի վերջից մայիսի 6-ը Ճապոնիայի լեռներում զոհվել է 15 մարդ, մեկը՝ անհետ կորել:
Համաձայն NHK հեռուստաընկերության տվյալների՝ ապրիլի 27-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում երկրի լեռներում տեղի է ունեցել 67 դժբախտ պատահար, որոնցից 15-ը՝ մահվան ելքով: Միայն 27 դժբախտ պատահար գրանցվել է Նագանո պրեֆեկտուրայի լեռան վրա: Նշվում է նաև, որ զոհվածների 90 տոկոսը 40-ն անց տղամարդիկ են:
Վերջին ողբերգական դեպքը տեղի է ունեցել Հումա պրեֆեկտուրայի լեռան վրա. 77-ամյա տղամադը 200 մ բարձրության վրա հիանում էր բնապատկերով, երբ հետ է գնացել և ընկել անդունդը:
Նշվում է նաև, որ գրեթե բոլորը զոհվել են ձնհալների հետևանքով: Պատճառը ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է:







































