Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հույս է հայտնել, որ իր ազգային հավաքականը կարող է փայլուն ելույթներ ունենալ «Եվրո-2016»-ում, տեղեկացնում է goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի ընտրանին ընդգրկվել է «Եվրո-2016»-ի C խմբում, որտեղ կհանդիպի Գերմանիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականներին:
«Դեռ վաղ է խոսել «Եվրո-2016»-ում հաղթանակ տոնելու մասին: Սակայն մեր հավաքականը չի վախենում իր առաջիկա մրցակիցներից: Հրաշալի մրցաշար կլինի: Հուսով եմ, որ Լեհաստանի ընտրանին անակնկալներ կմատուցի իր մրցակիցներին»,- հայտարարել է Լևանդովսկին:








































