Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային գործարքի կնքումն անվանել է «Իրանի պատմության ոսկե էջ»: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Ռոհանիի հեռուստատեսությամբ արված հայտարարությունը:
Նշվում է, որ Ռոհանին կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը բարձրացնում է ազգային ինքնավստահությունը:
Նա նաև տվյալ գործարքը «շրջադարձային պահ» է անվանել երկրի տնտեսության զարգացման մեջ:









































