Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Տարոն Մարգարյանը Երևանում հաղթեց Սերժ Սարգսյանին

«Երևանի ավագանու ընտրությունները բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին», այսօր հայտարարել են դիտորդական առաքելություն իրականացրած տեղական շուրջ տասը կազմակերպություններ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, թվարկելով արձանագրված խախտումները, նշել է, որ եղել են ահազանգեր բաժանվող ընտրակաշառքի մասին, տեղամասերի մոտ արձանագրվել են համատարած կուտակումներ, որն արգելվում է օրենքով, ինչ-որ անձինք անընդհատ մարդկանց են բերել ընտրությունների, ուղղորդել են, իսկ ոստիկանությունը հիմնականում անգործության է մատնված եղել: Վստահված անձանց կողմից խոչընդոտվել են լրագրողների և դիտորդների աշխատանքը, արձանագրվել է նաև ոչ լիազորված անձանց ներկայություն ընտրատեղամասերում:

Transparency International հասարակական կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ներկայացնելով իրենց և մի քանի այլ կազմակերպությունների դիտորդների կողմից արձանագրված խախտումները, նշել է, որ խոչընդոտվել են դիտորդների և լրագրողների աշխատանքը, նրանց հասցեին հնչել են սպառնալիքներ, հայհոյանքներ, որոշ տեղամասերում ուղղակի իշխել են «թաղային» հեղինակությունները: Սոնա Այվազյանը վկայակոչել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 08 և 09 տեղամասերը, որտեղ ողջ օրվա ընթացքում լարված իրավիճակը պահպանվել է: Այստեղ էր ժամանել անձամբ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, փորձելով սաստել Հանրապետականի ներկայացուցիչներին: Ալեքսանյանն անգամ սպառնացել է, որ «իր ձեռքից չեն պրծնի», եթե կրկին այդ տեղամասից զանգ ստանա:

Այվազյանը նշել է, որ չորս ընտրատարածքներում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ 40 բողոք են ներկայացրել հանձնաժողովներին, և դրանց թիվը մինչև երեկոյան վեցը կարող է աճել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները, վերը թվարկված ընտրախախտումներից բացի, Դավիթաշեն վարչական շրջանում արձանագրել են նաև շրջիկ խմբի առկայություն, երբ նույն մարդիկ մի քանի անգամ քվեարկել են: Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, համեմատություն անցկացնելով, նշեց, որ ի տարբերություն նախագահական ընտրությունների, ավագանու ընտրությունների ժամանակ իշխանությունը գործի դրեց բոլոր ռեսուրսները, արդյունքում` Տարոն Մարգարյանը Երևանում ավելի շատ ձայն հավաքեց, քանի Սերժ Սարգսյանը (եթե փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանը Երևանում ստացավ մոտ 208 հազար ձայն, ապա Տարոն Մարգարյանը` 235 հազար ձայն):

«Այդ ուժեղ աշխատանքի արդյունքում Տարոն Մարգարյանը Երևանում հաղթեց Սերժ Սարգսյանին», – ասել է Իշխանյանը:

Արձանագրված բազմաթիվ ընտրախախտումներից բացի` տեղական դիտորդական կազմակերպությունները մտահոգիչ են համարել, որ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել մի շարք այլ կազմակերպություններ, որոնք իրականում չեզոք չեն եղել և պաշտպանել են այս կամ այն քաղաքական ուժի շահերը, այսինքն` ստանձնել են վստահված անձի դեր և ուղղորդել են ընտրողներին:

«Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն, Տնտեսական և սոցիալական կենտրոն, «Կյանք» մարդու իրավունքների քաղաքականության հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա` այս երեք կազմակերպությունները աշխատել են Հանրապետական կուսակցության օգտին: Եվ մեկ կազմակերպություն` Համահայկական երիտասարդական ասոցիացիան, աշխատել է «Բարգավաճ Հայաստանի օգտին», -փաստել է Իշխանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս են բացատրում միջազգային և տեղական դիտորդների գնահատականների խիստ տարբերությունը, Հելսինկյան կոմիտեի նախագահն ասել է, որ եթե միջազգային դիտորդները ցանկանային, ապա կարձանագրեին բոլոր խախտումները:

«Միջազգային դիտորդները պետք է առավոտից իրիկուն մնային խնդրահարույց տեղամասերում և այդ ժամանակ եթե ուզենային, կարող էին ճիշտ եզրակացություն տալ», – ասել է Իշխանյանը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում