ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է գրոհայինների հարձակումը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում հյուրանոցի և սրճարանի վրա, որի զոհ է դարձել առնվազն 30 մարդ, ևս մի քանի տասնյակը վիրավորվել են: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ՝ գրում է RIA Novosti-ն:
«Գլխավոր քարտուղարը պաշտպանում է ՄԱԿ-ի լիովին աջակցությունը Բուրկինա Ֆասոյի իշխանություններին և համերաշխություն հայտնում երկրին ու տարածաշրջանին ահաբեկչության դեմ պայքարում: Նա իշխանություններին կոչ է անում անել հնարավոր ամեն բան, որպեսզի օպերատիվ կերպով պատասխանատվության ենթարկվեն հարձակումների մասնակիցները»,- ասվում է հայտարարության մեջ:
Դյուժարիկի խոսքով՝ գլխավոր քարտուղարը հայտնում է «իր խորին ցավակցությունները զոհերի ընտանիքներին, Բուրկինա Ֆասոյի մարդկանց և կառավարությանը, ինչպես նաև վիրավորներին շուտափույթ առողջություն մաղթում»:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք ուրբաթ օրը հարձակվել են սրճարանի վրա, ապա պատանդներ վերցրել Splendid հյուրանոցում:






































