«Պարի Սեն-Ժերմեն»-ը կարող է մի քանի միավոր կորցնել` ազգային առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Վալանսյեն»-ի դեմ խաղից հետո ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի վարքի պատճառով:
Նշված հանդիպման ավարտից հետո Լեոնարդոն միջադեպ է ունեցել մրցավար Ալեքսանդր Կաստրոյի հետ, ով 43-րդ րոպեին խաղադաշտից հեռացրել էր փարիզյան ակումբի պաշտպան Տիագո Սիլվային:
Եթե Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ապացուցի, որ Լեոնարդոն հրել է մրցավարին, ապա ՊՍԺ-ն միավորներ կկորցնի, իսկ Լեոնարդոն կորակազրկվի 1 տարով:









































