Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ում հանդես կգա 14 համարի ներքո: Այդ մասին հայտնում է RSL Soapbox-ը: Մոսկովյան ակումբի կազմում 28-ամյա հարձակվողը 10 համարն էր:
Մովսիսյանը MLS-ի ակումբում հանդես կգա վարձավճարով, հետագայում նրա տրանսֆերի ձեռքբերման իրավունքով: Վարձակալության պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ Մովսիսիայնն արդեն խաղացել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ում 2007-2009 թվականներին: MLS-ի ակումբի կազմում նա մասնակցել է 60 հանդիպումների, 16 գոլ է խփել, իսկ 2009-ին նվաճել է MLS-ի գավաթը:












































