ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ իր ապագան կապում է փարիզյան ակումբի հետ և մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:
34-ամյա շվեդ ֆուտբոլիստի կարծիքով՝ իր անունն արդեն գրվել է ՊՍԺ-ի պատմության էջերին, սակայն այդ պատմությունը դեռ ավարտված չէ:
«Երբ նոր էի ՊՍԺ տեղափոխվել ասացի, որ այստեղ պատմություն եմ կերտելու: Այժմ կարող եմ ասել, որ դա ինձ հաջողվել է: Սակայն ՊՍԺ-ի պատմությունն ինձ համար դեռ ավարտված չէ»,- BeIn Sport-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:







































