«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կգովազդի Warsteiner գարեջուրը, որն ալկոհոլ չի պարունակում: Գերմանացի մասնագետը 4-ամյա պայմանագիր է ստորագրել ընկերության հետ:
«Ինձ համար շատ հաճելի դառնալ ձեր ընկերության գործընկերը: Տատիկս և պապիկս գարեջրի փոքրիկ արտադրամաս ունեին: Ինձ դուր է գալիս լավ գարեջուրը:
Ես գերմանական սպորտի ներկայացուցիչներից մեկն եմ, իսկ Warsteiner-ը գերմանական գարեջրի արտադրության լավագույն նմուշներից է»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:









































