«Յուվենթուս»-ի նախկին ավագ Ալեսանդրո Դել Պիերոն շնորհավորել է թիմը չեմպիոնական տիտղոսի նվաճման կապակցությամբ:
«Այն պահից, ինչ լքել եմ «Յուվենթուս»-ը, չէի կարողանում պատկերացնել, թե ինչ զգացում կունենամ, երբ թիմն առանց ինձ չեմպիոնական տիտղոս նվաճի: Պատկերացումներս շատ աղոտ էին, բայց երբ փորձում էի կանխագուշակել երկրպագուների ուրախությունը, ամեն ինչ ավելի հստակ էր դառնում:
Ես պատրաստ եմ ծափահարել «Յուվենթուս»-ի իմ նախկին թիմակիցներին և ֆանտաստիկ ակումբին, որը միշտ կմնա իմ սրտում: Ցանկանում եմ առանձնացնել Ջանլուիջի Բուֆոնին, ով արժանի է պահել չեմպիոնական գավաթն իր գլխավերևում:
Ծափահարությունների են արժանի ոչ միայն ֆուտբոլիստները, այլ ակումբում աշխատող բոլոր մարդիկ: Չի կարելի սահմանափակվել մեկ հաղթանակով: «Յուվենթուս»-ը պետք է շարունակի հաղթանակներ տոնել»,- նշել է Դել Պիերոն իր պաշտոնական կայքում:




































