Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Հայաստանում բնակվող քրդերը միջազգային հանրությանը կոչ են անում բռնել ցեղասպան թուրքերի արյունոտ ձեռքը

Հայաստանում բնակվող քրդերը միջազգային հանրությանը կոչ են անում բռնել ցեղասպան թուրքերի արյունոտ ձեռքը: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը:

«Թուրքիայում Մեջլիսի ընտրություններից առաջ և հետո թուրք իշխանությունները սկսել են պատերազմ քուրդ ժողովրդի դեմ: Անում են ամեն ինչ, որ ոչնչացնեն, սպանեն, ազդեն քրդերի վրա, որպեսզի նրանք չկարողանան իրենց ազատագրական պայքարն առաջ տանել: Քրդերը հայտարարեցին, որ եթե իրենց չեն ընդունում որպես ազգ, իրենք կարող են ինքնակառավարման մարմիններ ստեղծել ու չենթարկվել իշխանությանը: Էրդողանը սկսեց արտակարգ դրություն ստեղծել Թուրքիայում այն վայրերում, որտեղ քրդեր կան, առաջ բերեց մեծ զոհեր, ավերածություններ»,-նշել է Կնյազ Հասանովը:

Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը շեշտեց, որ իրենք դատապարտում են այն երևույթը, երբ քրդական աշխարհում զոհեր են լինում:

«Թուրքիայում մեր ակտիվիստները սպանվում են, խոշտանգումների ենթարկվում: Թուրքիայում ամեն ինչ կատարվում է մեկ մարդու`Էրդողանի կարգադրությամբ, նրա կարգադրությամբ հրամայված է, որ մարդիկ տներից դուրս չգան, ովքեր դուրս են գալիս, գնդակահարվում են, և չի թույլատրվում նրանց մարմինները թաղել: Մնացածները սննդի, ջրի պակասի պատճառով սովամահ են լինում: Թուրք իշխանություններն ամեն ձևով ճնշումներ են իրականացնում, որ քրդերն իրենց ազգային ազատագրական պայքարն առաջ չտանեն»,-շեշտեց նա:

Կնյազ Հասանովը հիշեցրեց, որ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ասել է, թե 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը շարունակվում է քրդերի նկատմամամբ:
«Միջազգային հանրությունը լռել է, քրդերի ցեղասպանությանը չի արձագանքում, այնքանով են բարձրացնում իրենց ձայնը, որքանով բխում է իրենց շահերից: Կոչ ենք անում միջազգային հանրությանը բռնել ցեղասպան թուրքերի արյունոտ ձեռքը, կոչ ենք անում, որ նրանք ձևական չհայտարարեն, թե ընդունում են քրդերի ցեղասպանությունը, ինչպես կատարվում է Հայոց ցեղասպանության դեպքում:

Մեր ժողովուրդը լի է վճռականությամբ, հաստատակամ է իր պայքարի մեջ, դա պետք է պսակվի հաղթանակով»,-նշեց Կնյազ Հասանովը:

Նա շեշտեց, որ այսօրվա դրությամբ Թուրքիայում 3000-ից ավելի քուրդ զոհեր կան:

«Հայ ժողովուրդը 100 տարի առաջ տեսել է նման իրավիճակ, թուրքերն ամեն ինչի ընդունակ են: Մենք շնորհակալ ենք հայ ժողովրդին»,-շեշտեց Կնյազ Հասանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում