«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբը կմերժի ցանկացած առաջարկ դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերի շուրջ: Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ 16-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Ջանլուիջին կմնա «Միլան»-ում ցանկացած դեպքում: Դեռ մենք առաջարկներ չենք ստացել: «Միլան»-ը կմերժի ցանկացած առաջարկ Դոնարումայի տրանսֆերի շուրջ»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման անցկացրել է 11 հանդիպում, 9 գոլ է բաց թողել:









































