ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստվում է երկարաձգել ֆրանսիական ակումբի հետ պայմանագրի ժամկետը:
«Ես կշարունակեմ աշխատել ՊՍԺ-ում»,- հայտարարել է մասնագետը:
RMC-ը հայտնում է, որ իտալացի մասնագետը 2 տարի ժամկետով նոր պայմանագիր կստորագրի «Պարի Սեն-Ժերմեն»-ի հետ առաջիկա օրերին:
Հիշեցնենք`շրջանառվող լուրերի համաձայն` Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն էր:






































