Ամերիկյան Powerball վիճակախաղի հերթական շրջանը չորեքշաբթի կարող է հաղթողին բերել ռեկորդային՝ 1․5 միլիարդ դոլարի ջեքփոթ, հայտնում է Interfax-ը:
Ինչպես նշվում է վիճակախաղի կայքում, այն շահելու հավանականությունը կազմում է 1-ը 292․2 միլիոնի:
Ամերիկյան լրատվամիջոցներն ընդգծում են, որ վիճակախաղին մասնակցում են Կանադայի և Չինաստանի բնակիչները:
Powerball վիճակախաղը տեղի է ունենում 44 նահանգներում, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, ամերիկյան Վիրգինյան կղզիներում և Պուերտո Ռիկոյում: Տոմսի արժեքը 2-3 դոլար է:











































