Իտալական «Ինտեր»-ը հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Էսեկիել Լավեսիի ծառայություններով, տեղեկացնում է Football Italia-ն:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի գործակալ Ալեսանդրո Մոջին հաստատել է, թե իր հաճախորդի հետ բանակցություններ է վարել նաև Լոնդոնի «Չելսի»-ն:
«Իմ հաճախորդը հետաքրքրել է մի շարք ակումբների, սակայն Լավեսիի տրանսֆերը ցանկանում են գնել «Չելսի»-ն և «Ինտեր»-ը: Կարծում եմ, որ Էսեկիելը Փարիզը կլքի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում»,- հայտարարել է գործակալը:








































