Իտալացի մասնագետ Մարչելո Լիպին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ ակումբային աշխատանքի:
«Վերջին անգամ ակումբ եմ մարզել երկու տարի առաջ: Հաճույքով կգլխավորեմ որևէ հետաքրքիր թիմ, եթե առաջարկ ստանամ: Մանավանդ, եթե այդ առաջարկը լինի Իտալիայից»,- Sky SportItalia-ն մեջբերում է Լիպիի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Լիպիի ծառայություններով հետաքրքրված է «Միլան»-ը: Սակայն ակումբը հերքել է այդ տեղեկությունները:









































