ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հորդորել է հանել Կուբայի նկատմամբ սահմանված տնտեսական էմբարգոն, որը «սառը պատերազմի» մնացուկ է՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Կուբայի 50-ամյա մեկուսացումը չկարողացավ առաջ մղել ժողովրդավարությունը՝ թուլացնելով մեր դիրքերը Լատինական Ամերիկայում: Ահա թե ինչու մենք վերականգնեցինք դիվանագիտական հարաբերությունները, բացեցինք դռներն առևտրի ու ճանապարհորդությունների համար և Կուբայի ժողովրդի կյանքի բարելավմանն ուղղված դիրք բռնեցինք»,- ասել է Օբաման հունվարի 12-ի երեկոյան Կոնգրեսում ելույթ ունենալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
«Դուք ցանկանում եք ամրապնդե՞լ ԱՄՆ-ի վստահությունն ու առաջատարությունն Արևմտյան կիսագնդում: Ընդունե՛ք, որ սառը պատերազմն ավարտված է: Վերացրե՛ք էմբարգոն»,- հավելել է նա։











































